Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ գիրք նվիրել երեխաներին (տեսանյութ)

Հասարակություն
books

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Եվ արդեն մի քանի տարի է՝ գրողների միության նախաձեռնությամբ այս օրը վերածվել է գիրք նվիրելու յուրօրինակ տոնի: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրենը ներկայացրեց այս տոնի նախապատմությունը. «Հենց Հովհաննես Թումանյանը շատ սիրել է գրքեր նվիրել: Մի օրինակ գրքից գնել է 7-8 հատ, որպեսզի նվիրի իր հարազատներին կամ ընկերներին»: Մեր քաղաքացիների մեծ մասն այսօր ևս պատրաստվում է գրքեր նվիրել իրենց ընկերներին և մտերիմներին: Ակտիվություն են դրսևորում նաև գրախանութներն ու գրադարանները:   Իսկ ի՞նչ գիրք նվիրել հատկապես երեխաներին։ «Երեխաների իրավունքների մասին» գործող օրենքով արգելված է երեխաներին դիտել ֆիլմեր, տեսահոլովակներ, հաղորդումներ, ինչպես նաև կարդալ գրքեր, որոնցում նկարագրվում կամ ցուցադրվում են բռնության, դաժանության, էրոտիկ և բացասական ազդեցություն ունեցող այլ տեսարաններ: Պե՞տք է արդյոք լինի տարիքային որեւէ սահմանափակում գրադարաններում եւ գրախանութներում ընթերցասեր երեխաների համար: Ընթերցողները տարակարծիք են` մի մասի կարծիքով պետք է սահմանափակում դնել բոլոր գրքերի վրա, մի մասը առանձնացրեց միայն դասական գրականությունը, իսկ ընթերցողներից մեկն էլ անգամ մի փոքր վրդովված ասաց. «Ի՞նչ է նշանակում գիրքը և սահմանափակումը»: Չնայած գիրք կարդալու տարիքային սահմանափակման մասին ընթերցասերները տարբեր կարծիքներ ունեն, գիրք նվիրելը ըստ նրանց միանշանակ սահմանափակումներ չի ճանաչում: