Համացանցում ազատ արտահայտվելու սահմանները՝ մի գրքում
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էին «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանը եւ «Հետք»-ի փոխխմբագիր Լիանա Սայադյանը։ Նրանք իրենց հետ բերել էին իրենց իսկ հեղինակած «Լավագույնը ցանցում» գիրքը, որից հարյուր օրինակ նվիրեցին ԵՊՀ գրադարանին՝գիրք նվիրելու օրվա առթիվ։ «Սա այն գրքերից մեկն է, որ մենք ո ՛ չ աշխատավայրում ենք փորձում պահել,ո ՛ չ էլ տանը,այլ նվիրում ենք նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են սկսում դեպի մեծ լրագրություն»,-ասաց Սուրեն Դեհերյանը։ Ուղեցույցը լույս է տեսել «Առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորումը» ծրագրի շրջանակներում։ Համահեղինակները գրքում զետեղել են իրենց երկար տարիների աշխատանքային փորձը։ Գիրքը օգտակար է նրանց համար, ովքեր հետաքրքրված են առցանց լրատվամիջոցներով կամ աշխատում են այդ ոլորտում։ Ի ՞նչ անել, երբ յուրաքանչյուր քաղաքացի իր հերթին տեղեկատվություն է տարածում համացանցում: Այս հարցի պատասխանը կարող եք գտնել «Լավագույնը ցանցում» գրքում: Ուղեցույցը բաղկացած է վեց մասից: Այն տեսական եւ գործնական գիտելիքներ է տրամադրում համացանցում բարձրորակ լրատվական գործունեություն իրականացնելու եւ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով կազմակերպելու համար: Ուղեցույցը նաև մանրամասն անդրադառնում է համացանցում ազատ արտահայտվելու սահմաններին ու հեղինակային իրավունքի պաշտպանությանը: Այն հնարավորություն է տալիս տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձեւով ներկայացնել։ «Լավագույնը ցանցում» ուղեցույցը ունի նաեւ էլեկտրոնային տարբերակ, որը տեղադրված է www.Jnews.am կայքում։