A
A
Արման Սերեբրակյանը գրավեց 54-րդ տեղը
Սոչիի օլիմպիական խաղերում այսօր մեկնարկի ելավ մեր միակ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հսկա ոլորավայրէջքի որակավորման մրցումներում նա 1:29.59 արդյունքով զբաղեցրեց 54-րդ տեղը: Այդպիսով, մեր 26-ամյա մարզիկը եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք նվաճեց: Այն կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:30-ին: