Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստները մրցանակային տեղերի չեն հավակնում

Սպորտ
sport-chess-minsk2

Հայաստանի շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը շարունակում են պայքարել Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի գլխավոր մրցանակի համար: Երեկ կայացած 7-րդ տուրում մեր շախմատիստները, հաղթելով իրենց մրցակիցներին, վաստակեցին 5-ական միավոր եւ մոտեցան միանձնյա առաջատար Բադուր Ջոբավային, որն իր ակտիվում ունի 6 միավոր: Այսօր կայանալիք 8-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կհանդիպի ուկրաինացի Միխայլո Օլեկսիենկոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը սեւերով կփորձի հաղթահարել Լատվիայի ներկայացուցիչ Իգոր Կովալենկոյի արգելքը: Մեր մյուս շախմատիստներն անցած 7 տուրերում արդեն բավականին միավորներ են կորցրել եւ այլեւս չեն հավակնում մրցանակային տեղերի: