Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանն ու քաղաքապետն իրենց խոստումը չեն կատարել (տեսանյութ)

Հասարակություն
zrucaran-4

Արարատի մարզի Մասիս քաղաքի տարեց բնակիչները հավաքվելու տեղ չունեն։ Քաղաքի միակ բակային տաղավարը, որտեղ նրանք հավաքվում և իրենց ազատ ժամանակն էին անցկացնում, կիսաքանդ վիճակում է։ Տարեց բնակիչները դժգոհում են, որ ջարդուխուրդ եղած տանիքով բակային տաղավարում նստելն անհարին է դարձել հատկապես ձմռան օրերին։ Նրանք նոր բակային տաղավարների կարիք ունեն։ Մասիսցի Սոս Գրիգորյանի խոսքով՝ անցյալ տարի ծառերի էտման ժամանակ տաղավարի տանիքը ջարդվել է. «Եկան ստեղի ծառերը կտրեցին, բիսետկի կրիշը ջարդեցին, պահանջեցինք, որ գան սարքեն, ասեցին 2 օրից կգան, բայց արդեն 5 ամիս է անցել», - ասում է 72- ամյա բնակիչը։ Բակային տաղավարի անբաժանելի մասնիկ դարձած տարեցները իրենց միակ ժամանցի վայրի վերանորոգման խնդրանքով դիմել են Մասիսի քաղաքապետ Սաշիկ Հակոբյանին. «Սաշիկ Հակոբյանն ասել է Հովիկ Աբրահամյանին, որ մեզ համար ձմեռային բիսետկա սարքեն, քաղաքապետ Սաշիկն էլ, Հովիկ Աբրահամյանն էլ խստացել են՝ չեն սարքել», - նշում է Սոս Գրիգորյանը։ «Ստեղ նստել չի լինում, - դժգոհում է Գրիգորյանը և հավելում, - անձրև ա գալիս, ձյուն ա գալիս, մաքրում ենք՝ նստում, ցուրտ ա, որ փակ լինի մենք մարդս հարյուր դրամ կտանք հոսանք կքաշենք, կնստենք նարդի կխաղանք մեր ժամանակը անցկացնենք»։ «Գալիս են խաբում- գնում, թե էս կշինենք, էն կշինենք, ոչ մի բան էլ չեն անում», - նեղսրտում է մասիսցի Համլետ պապը։ 74-ամյա Գուրգեն Դանիելյանն ասում է՝ սեփական քաղաքում թափառական է դարձել. «Մի տեղ չկա, գանք նստենք, զրուցենք, ստեղ քանդված է, հրապարակի մոտ ենք գնում, էնտեղ էլ նստելու տեղ չկա», - ավելացնում է նա։ Հարմարավետ տաղավար ունենալու հույսով մասիսցի տարեցները վերջերս կրկին քաղաքապետին են դիմել, բայց հուսադրող պատասխան չեն ստացել. «Մեզ խաբեց, ասեց կրիշան կսարքեմ, բայց չարեց, ասում է՝ փող չունեմ, ինչո՞վ սարքեմ», - պատմում են նրանք և հավելում, որ այլևս պետական մարմինների հետ հույս չեն կապում։