Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջին խավը հավասարվել է զրոյի, ինչ բարություն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
barutyun

Փետրվարի 17-ին`Բարության ինքնաբուխ արտահայտման միջազգային օրը, «Ա1+»-ը փորձեց պարզել, թե վերջին անգամ ինչ բարի գործ են կատարել մեր համաքաղաքացիները: Անի Ամիրխանյանը չի հիշում, երբ է վերջին անգամ բարի գործ կատարել: Ըստ նրա՝ բարություն պետք անել ամեն օր. «Բարություն անելիս չեմ հիշում երբ արեցի և ում: Պետք է օգնել բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը»: Վաճառողուհի Սուսաննան խոստովանում է՝բարություն է անում ամեն օր. «Շատ մարդիկ են մոտենում ու 10 դրամով, 20 դրամով խնդրում զեղչել կանաչին, ընդառաջում եմ, իսկ նույն բանը խանութներում չեն անի»: Սուսաննան հավատում է, որ բարությունը բումերանգի պես է և անպայման կվերադառնա: Իսկ քաղաքացի Խաչիկյան Հրաչիկը երբեք չի մոռանա եղբոր տղայի բարությունը. «Ես հարուստ չեմ, որ նվիրատվություններ անեմ, բայց բարի եմ: Իմ հանդեպ ամենամեծ բարությունը եղել է եղբորս տղայի արածը՝մեկ տարի ինձ աշխատավարձ նշանակեց»: Պարզվում է՝մեր համաքաղաքացիների մեծ մասն իրեն համարում է բարի, բայց նաև չի ժխտում, որ բարությունը մարդկանց մոտ պակասել է: Պատճառն ըստ նրանց մեկն է՝ ներկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը. «Մարդիկ չարացել են վատ ապրելակերպից: Իմ հայ ազգը հիմա այնքան վատ վիճակում է, որ սիրտս ցավում է: Միջին խավն էլ է հավասարվել զրոյի, ինչ բարություն, մեր ժողովուրդը շատ մեղք է»,-նկատեց Ռուշանյան Արմենուհին: Մանրամասները՝ տեսանյութում: