Անհետացել են 19 համարի ավտոբուսները. Փաստինֆո
«Երևանտրանս» ՓԲԸ-ից հաստատեցին «Փաստինֆո»-ի ունեցած այն տեղեկությունը, թե արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի փողոցներից անհետացել են 19 համարի ավտոբուսները: Պարզվում է, որ «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն վերջնականապես հրաժարվել է Երևանյան թիվ 19 երթուղին սպասարկելուց: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ փետրվարի 11-ի որոշմամբ դադարեցվել է տվյալ երթուղին սպասարկելու ընկերությանը տրված իրավունքը: Քաղաքապետարանից հայտնում են, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ -ի խնդրանքը: Ընկերությունից ստացված այս խնդրանքի մասին փետրվարի 6-ին Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը զեկուցել է քաղաքապետին: Իսկ 5 օր անց քաղաքապետը որոշել է ընդառաջել երթուղին շահագործող ընկերության խնդրանքին և լուծել երթուղու սպասարկման ծառայության մատուցման պայմանագիրը: Այսպիսով, երևանցիները զրկվել են առանց այդ էլ սակաթիվ ավտոբուսներից հերթականից: Ավելին՝ այստեղ