Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբյանն ու Տեր-Սահակյանը կիսեցին միավորը

Սպորտ
503029ff930f81e6b8df40e589fe26bc

Հայաստանի շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրար հետ ոչ-ոքի խաղացին Մինսկում տեղի ունեցող Դավիթ Բրոնշտեյնի հուշամրցաշարի 4-րդ տուրում: Նրանք այժմ 3-ական միավորով բաժանում են 8-26-տեղերը: Նույնպիսի արդյունք ունի նաեւ մեր շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը: Այսօր նախատեսված 5-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սեւերով կմրցի ռուսաստանցի փորձառու րոսմայստեր Ալեքսանդր Հալիֆմանի հետ: Սամվել Տեր-Սահակյանը կփորձի հաղթել Բորիս Գրաչովին, իսկ Ռոբերտ Աղասարյանը` Ալեքսանդր Ռախմանովին (երկուսն էլ Ռուսաստան):