Մեկ դի և մեկ տուժած` նույն բնակարանում . «Ցայգ» (տեսանյութ)
Գյումրու Գայի փողոցի առաջին նրբանցքի 9-րդ տանը հայտնաբերվել է 1958 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Ջոն Ռուստամի Սահակյանի դին: Թե Ջոն Սահակյանն ինչ հանգամանքներում է մահացել, դեռ հստակեցնել հնարավոր չէ: Դին տեղափոխվել է Գյումրու պաթոլոգոանատոմիական լաբորատորիա: Դեպքի վայր մեկնած Գյումրու Ոստիկանության "Կումայրիի" բաժնի աշխատակիցները նշված հասցեում հայտնաբերել են նաև անգիտակից, մոտավորապես 70 տարեկան Ժասմենա Ներսիսյանին: Համաձայն ոստիկանության տեղեկատվության, Գայի փողոց առաջին նրբանցք 9-րդ տան բնակիչ է հանդիսացել միայն մահացած Ջոն Սահակյանը: Քննությունը կպարզի, թե ով է նախնական տեղեկության համաձայն 70-ամյա կինը, ինչպես է հայտնվել այդ բնակարանում, հյուր է եղել, թե մշտապես ապրել է առանց համապատասխան գրանցման: Դեպքով զբաղվում է ՇՄ Քննչական բաժինը: Տուժած կինը ներկա պահին գտնվում է "Գյումրի" բժշկական կենտրոնում: Մասնագետները նրա առողջական վիճակը գնահատում են ծանր` դրական դինամիկայով: Տուժածն ընդունվել է բժշկական կենտրոն անհայտ ծագման կոմատոզ վիճակում: Դիտեք « Ցայգի» տեսանյութը: