A
A
ՖԻՖԱ. Հայաստանը նոր ռեկորդ սահմանեց
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է 8 հորիզոնականով: Այս մասին հաղորդում է armsport.am-ը։ Այսօրվա հրապարակված աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը, ինչը ռեկորդային ցուցանիշ է մեր հավաքականի պատմության ընթացքում: Ռուսաստանի հավաքականը, որին մարտի 5-ին հյուրընկալվելու է Հայաստանը, պահպանել է 22-րդ տեղը: ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: