Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռազմավարական մակարդակի սխալ ենք թույլ տալիս». Փաստինֆո

Հասարակություն
875c62b70a7dafa7c5826c63fbfcf232

Ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստի առթիվ նշանակվել է ծառայողական քննություն: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ զինծառայողը մահացել է սուր թոքաբորբից: Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողը գտնվել է արձակուրդում և այդ ընթացքում էլ հիվանդության գաղտնի շրջան է եղել, իսկ երբ վերադարձել է արձակուրդից նրա մոտ հենց առաջին օրը հազ են նկատել և անմիջապես հոսպիտալացրել նրան։ «Ոչ մի վայրկյան չի ուշացվել, զինվորը գտնվել է ուշադրության կենտրոնում»,- վստահեցրեց ՊՆ մամլո խոսնակը: Վերջին շրջանում բանակում երրորդ զինվորն է մահանում հիվանդության պատճառով: Հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ համապատասխան բուժօգնությունն ուշանում է կամ չի ցուցաբերվում, Արծրուն Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ քաղաքացիական կյանքում ևս մարդիկ մահանում են, եւ ցուցաբերվող բուժօգնության ամենաբարձր պայմանները չեն օգնում: Իսկ վերջում Արծրուն Հովհաննիսյանը խորհուրդ տվեց հիվանդության թեման չշահարկել՝ նշելով, թե այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր սերունդը հիվանդ է և հիվանդ երեխաները զորակոչվում են բանակ։ «Չի կարելի, ռազմավարական մակարդակի սխալ ենք թույլ տալիս»,- ասաց ՊՆ մամլո խոսնակը: Ավելին՝ այստեղ