A
A
Սոչին խոստանում է գաղտնի շոու
«Սոչի 2014» ձմեռային օլիմպիադայի կազմկոմիտեն համոզված է, որ խաղերի հանդիսավոր փակումը մեծ հետաքրքրություն է առաջացնելու՝ «գաղտնի շոուի» պատճառով. հայտնել է կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չերնիշենկոն։ «Մարզադաշտում հանդիսավոր բացման ժամանակ ասեղ գցելու տեղ չկար, ոչ մի ազատ տեղ։ Մենք սպասում ենք նաև մեծ հետաքրքրություն փակման ժամանակ։ Մենք նույնիսկ պատրաստել ենք «գաղտնի շոու»»,- ասել է Չերնիշենկոն։