Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքից վերան ա էս գյուղնախարարությունը» (տեսանյութ)

Հասարակություն
7818301a1182ce3bb8624189791faf3e

Ֆերմերներն ու գյուղնախարարությունն այսօր լարված մթնոլորտում քննարկեցին բերքատվության հարցը: Արարատի մարզից ֆերմեր Ռաֆիկ Պողոսյանը նշեց, որ 2011թ. մի շարք ֆերմերներ փոխգործակցության պայմանագիր են կապել նախարարության Սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ի հետ և ստացել սերմ: Ցանել են, սակայն վատ բերքատվության պատճառով չեն կարողացել կառավարությանը 1 կգ սերմի դիմաց 2 կգ հետ վերադարձնել, ինչի համար նախարարությունը դատի է տվել ֆերմերին: Նրանցից Մեսրոպ Հայրապետյանը շահել է դատը: Ֆերմերները նշեցին, որ կառավարության սերմերի պատճառով մեծ վնասներ են կրել. «Մի բան ասեմ էլի, սկի թուրքը տենց բան չէր անի, թուրքից վերան ա էս գյուղնախարարությունը»,- նշեց պարոն Պողոսյանը: Իսկ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը նշեց, որ իրենք ամեն ինչ արել են օրենքի շրջանակներում, նաև տեղեկացրեց, որ համամիտ չեն դատարանի որոշման հետ և պատրաստվում են այն բողոքարկել: Մանրամասն` տեսանյութում: