Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անուշ»-ի ճակատագիրը դեռ անհայտ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
thumbnail.php_

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում չկայացած «Անուշ» օպերայի հանդիսատեսը կարող է ներկայացումը դիտել փետրվարի 24-ին։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ժիրայր Տիգրանյանը։ «Հանդիսատեսը կարող է տոմսերը հետ չտալ եւ մասնակցել հաջորդ ներկայացմանը։ Բայց ցանկալի է, որ տոմսերը հանձնեն դրամարկղ, իհարկե գումարը հետ ստանալով ու նորից գնեն։ Իսկ ով հետ չի տա, տոմսը ուժի մեջ կլինի։ Նույն տոմսը երկու անգամ չի կարող վաճառվել»,-ասաց պարոն Տիգրանյանը։ Միաժամանակ, պարոն Տիգրանյանը դժվարացավ պատասխանել՝ արդյոք փետրվարի 24-ին դերակատարները նորից չեն բոյկոտի, եւ «Անուշ» օպերան չի հանվի։ Այսինքն՝ հարցին դեռեւս վերջնական լուծում չի տրվել։ «Այս պահի դրությամբ «Անուշ» օպերան մեր խաղացանկում կա»,-եզրափակեց Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ադմինիստրատորը։ Նշենք, որ երեկ «Անուշ» օպերայի դերակատարները դուրս չեկան բեմ, պատճառը՝ հունվար ամսվա աշխատավարձից կենսաթոշակային պարտադիր պահումներ էին։