Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչին՝ առանց ամերիկյան յոգուրտի

Սպորտ
sport-soci-snund-2

Սոչիի օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի մարզիկները չեն կարող օգտվել իրենց սիրելի սննդամթերքից: Ռուսաստանի մաքսակետերում ամերիկյան պատվիրակությանը թույլ չեն տվել անցկացնել իրենց հետ բերած յոգուրտը, որն արտադրում է ԱՄՆ-ի թիմի հովանավոր Chobani ընկերությունը: Ռուսական կողմը դա պատճառաբանել է կաթնամթերքի ներկրման սհմանափակումների հետ: Հոլանդացիներին արգելել են իրենց հետ ներմուծել կոլոլակ: Իսկ ահա բելգիացիներին հաջողվել է անցկացնել իրենց սիրելի շոկոլադը, ընդ որում նրանց օգնության են հասել մյուս երկրների պատվիրակները, որոնք սպառնացել են բողոքի ցույց կազմակերպել, եթե Ռուսաստանը սահմանափակում մտցնի նաեւ շոկոլադի ներկրման հարցում: