Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտովթար «Չայնիի» ոլորաններում

Հասարակություն
7e94f16eb3528e4d5f1ef9a58d4030be

Փետրվարի 7-ին, ժամը 17.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջպետական Մ-4 ավտոճանապարհի 26 կմ-ում բախվել են «Մերսեդես E-200» մակնիշի 87 RR 707 (վարորդ՝ Հ. Դ., ծնվ. 1987 թ.) և «Վոլվո» մակնիշի 500 LU 68 պետհամարանիշերի (վարորդ՝ Ս. Գ, ծնվ. 1950 թ.) ավտո­մեքենաները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգ­նութ­յուն` դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։