Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչին առանց ընդդիմադիրների

Սպորտ
sport-soci-2014

Ռուսաստանի կառավարությունը ընդդիմադիր քաղաքական գործիչներին թույլ չի տալիս ներկա գտնվել Սոչիի օլիմպիական խաղերին: Ինչպես հայտնում է grani.ru կայքը, քաղաքացիական ակտիվիստ Նիկոլայ Լեւշիցին գրանցման կենտրոնում երկրպագուների համար սահմանված հատուկ անձնագիր չեն տրամադրել: Ընդդիմադիր գործչին հայտնել են, որ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն իրավասու է մերժել Ռուսաստանի եւ արտասահմանյան ցանկացած երկրի ցանկացած քաղաքացու: Նիկոլայ Լեւշիցի ճակատագրին է արժանացել նաեւ ընդդիմադիր «Համերաշխություն» քաղաքական խորհրդի անդամ Ալեքսանդր Բատուրինը: