Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ եղանակ է մեզ սպասվում (տեսանյութ)

Հասարակություն
եղանակ1

Մինչև փետրվարի 12-ը մեր հանրապետությունն անընդհատ գտնվելու է տաք հոսանքների ազդեցության տակ և ջերմաստիճանն ամեն օր բարձրանալու է 1-2 աստիճանով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արդեն օդային հոսանքները փոխել են իրենց ուղղությունը, այսինքն` արկտիկական օդը նահանջում է դեպի Արևելք` իր տեղը զիջելով Արևադարձներից, հարավից, Սաուդյան Արաբիայից ներթափանցող տաք օդային հոսանքներին և ներկա դրությամբ հարավից մեր տարածք ներթափանցում են տաք օդային հոսանքներ»: Պատասխանելով «Ա1+»-ի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է արդյոք, որ եղանակը այնքան տաքանա, որ ծառերը բողբոջեն, հետո կտրուկ ցրտի և վնասի ծառերը, պարոն Սուրենյանն ասաց, որ այս տարի նման խիստ բարձր ջերմային ֆոն չի կանխատեսվում, որը կբերի ծառերի բողբոջման: Ընդհանուր առմամբ Գագիկ Սուրենյանը «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները համարում է արդարացված, բացառությամբ Արարատյան դաշտինը: «Իսկ նման լոկալ երևույթները, որոնք դիտվում են միայն Արարատյան դաշտավայրի մասշտաբով, և գիտության համար շատ բարդ է կանխատեսել: Երբ Արարատյան դաշտավայրը լցվել էր ցուրտ օդով, կարծես թե առանձնացել էր ամբողջ մոլորակային մասշտաբի օդային հոսանքներից, այսինքն` ոչ մի տեսակ օդային հոսանք Արարատյան դաշտավայր չէր կարող ներթափանցել»: Պարոն Սուրենյանը նաև նշեց, որ վերջին խիստ ցուրտ ձմեռը Հայաստանում գրանցվել է 2008 թվականին: «Բայց այդ ձմեռ շատ ավելի ցուրտ էր, քան այս տարվանը: Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը նվազեց մինչև 28-29 աստիճան, իսկ այս տարի 20 աստիճանից ցածր ցուրտ չի եղել»: Սակայն հիշեցնենք, որ հենց ԱԻՆ տվյալներով՝ փետրվարի 3-ին – 33 աստիճան է գրանցվել։