A
A
Գարի Կասպարովը ուզում է փոխել քաղաքացիությունը
Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը ցանկանում է փոխել քաղաքացիությունը: Ինչպես տեղեկացնում է Croatian Times կայքը, աշխարհահռչակ շախմատիստը պաշտոնապես դիմել է Խորվաթիայի կառավարությանը` քաղաքացիություն ստանալու համար: Հարկ է նշել, որ Գարի Կասպարովը հաճախ է այցելում բալկանյան այդ երկիր եւ սիրում է ժամանակ անցկացնել Մակարսկա քաղաքում: Ի դեպ, հենց Խորվաթիայի շախմատի ֆեդերացիան է առաջարկել նրա թեկնածությունը ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում: Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի ընտրությունը նախատեսված է այս տարվա օգոստոսին, Տրոմսյոյում կայանալիք Օլիմպիադայի ժամանակ: