Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչի-2014-ը ապշեցնում է հյուրերին

Սպորտ
sport-soci-2014-1

2014 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի առաջին հյուրերին զարմացրել են կազմակերպիչների մի շարք որոշումներ: Մասնավորապես, մամուլի կենտրոնում նրանք հայտնաբերել են երկու տեղանոց զուգարան: Խաղերի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ելենա Գինբերգը լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանգստացնելու համար հայտարարել է, որ այն արդեն վերածվել է պահեստի: Կանադացի սնոուբորդիստներին զարմացրել է իրենց սենյակի զուգարանում տեղադրված ֆոտոհայտարարությունը: Ռուսաստանցի մարզիկներից մեկը հայտնաբերել է, որ իրենց տված մարզահագուստները դեռեւս պատրաստվել են 2012 թվականի օլիմպիական խաղերին, պարզապես կազմակերպիչները փոխել են տարեթիվը: Հիշեցնենք, որ Սոչիի օլիմպական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, տեղի ժամանակով 20:14-ին: