Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալվել է սպանության գործով

Հասարակություն
9f5e77c7fefa8f48c59ef4f0883f60e7

Փետրվարի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից, հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել Սարգսյանին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։ Ըստ մամուլի՝ Արթուր Սաֆարյանը քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբայրն է։