Կան փակ ճանապարհներ
Փետրվարի 1-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Շենկանի գյուղերի ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Այգաբաց-Ախուրյան-Բասեն ճանապարհահատվածները: Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը: Երևան-Սևան ավտոճանապարհի 24-25-րդ, 37-39-րդ կմ-ին առկա է բուք: Տավուշի մարզը անանցանելի է բեռնատար ավտոմեքենաների համար, ձյուն է տեղում մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզում: Սյունիքի մարզում, ինչպես նաև Գորիս-Կապան և Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդների երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների համար: ԱԻՆ