A
A
Պաշտպանը ուսումնասիրում է Վ. Պետրոսյանի գործով հատորները
Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը ուսումնասիրում է գործի 5 հատորները, սակայն դեռեւս կարծիք հայտնել չի կարող։ Նա իր ուսումնասիրությունները կներկայացնի մինչեւ փետրվարի 7-ը ։ Վարդան Պետրոսյանը մեղադրվում է հոկտեմբերի 20-ին Եղվարդ- Երեւան ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի առիթով, որի արդյունքում երկու անչափահասներ են մահացել։ Մեղադրանքը հաստատվելու դեպում նախատեսում է 4-ից 10 տարի ազատազրկում։ Վարդան Պետրոսյանը եւս ավտովթարից տուժել էր, նա այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ բուժումներ է ստանում։