Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

83-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակություն
4362b6f9c99edc4926eb9013a712a981

Հունվարի 30-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Վազգեն Առաջինի և Մաշտոցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա հեծանվորդի, որը քաղաքացիների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։