Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը հրաժարվեց հայցից

Հասարակություն
1dd5ee84feb67312fac89760f5840918

ՀՀ ոստիկանությունը հրաժարվել է այսպես կորչված «Կրակոտ դդումի» գործով Արգիշտի Կիվիրյանի դեմ ներկայացված հայցից։ Ոստիկանությունը հայց էր ներկայացրել իրավապաշտպանի դեմ ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Երևանի Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը բերման էր ենթարկել «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին։ Նա, ինչպես նաեւ իր մյուս ընկերները «Հելոուինի» տոնի առթիվ ցանկացել են դդում նվիրել Սերժ Սարգսյանին։ Գործով նախնական նիստը Վարչական դատարանում նշանակված էր փետրվարի 4-ին։ «Հույս ունեմ, որ ոստիկանությունը մեծ դժվարությամբ, սակայն վերջիվերջո կհասկանա, որ իմ դեմ պայքարում ամեն ինչ չէ, որ կկարողանա անցկացնել եւ մարսել»,- ասում է Արգիշտի Կիվիրյանը։