Հայաստանը փող է ստանում նաեւ Սիրիայից
Պատերազմի մեջ գտնվող Սիրիան շարունակում է օգնել Հայաստանին։ Բազմաթիվ սիրիահայ երիտասարդների, որոնք թեեւ կարողացել են աշխատանք գտնել Հայաստանում, շարունակում են օգնել եւ ֆինանսավորել Սիրիայում գտնվող նրանց ծնողները։ Նրանցից մեկը 23-ամյա Պիեռ Աֆարյանն է, որն Հայաստան է եկել 2010թ.Դամասկոս քաղաքից: Սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում եւ աշխատում երևանյան սրճարաններից մեկում: Աշխատավարձը չի բավարարում անգամ բնակարանի վարձը վճարելուն եւ, ինչպես ինքն է կատակով նշում. «իրեն օգնության է հասնում ոչ թե սիրահայերին օգնելու նպատակով ստեղծված հիմնադրամները, այլ իր «ծնողների կազմակերպությունը»»: Հայաստանում նրան ամենից շատ զարմացրել է այն, որ երբ աշխատանքի համար դիմում է՝ իրենից պահանջում են ռուսերենի փայլուն իմացություն: Պիեռը բացի հայերենից, տիրապետում է 3 օտար լեզվի` արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն, որոնք նրան այդպես էլ Հայաստանում պետք չեկան: Սիրիահայ Հրագ Դանիելյանը Ճարտարագիտական համալսարանի ուսանող է՝ ապագա էլեկտրատեխնիկ։ Ասում է՝ ուսման վարձի խնդիր չունի, քանի որ թե Սփյուռքի նախարարությունը, թե ստեղծված հիմնադրամներն աջակցում են իրեն։ Իրեն մտահոգում է հայաստանյան աշխատավարձի չափը։ «Սիրիայում ամեն ինչ և էժան է, եւ աշխատավարձերը բարձր են»,- ասում է Հրագը ։ Արթուր Վարժաբեդյանը,որը եկել է Հալեպից, իր մյուս ընկերների նման կարծում է ,որ ընտանիք պահելու համար շատ քիչ աշխատավարձ է ստանում։ Նա մատուցող է աշխատում սրճարաններից մեկում, որտեղ, ըստ նրա, մեկ ժամի համար ստանում է 250 դրամ։ Արթուրը իր ապագան Հայաստանում չի տեսնում,մտադիր է ուսումը շարունակել արտերկրում և այնտեղ էլ աշխատել, ապրել։ «Ա1+»-ի զրուցակիցները չեն թաքցնում, որ դեռ կա հայաստանյան միջավայրին հարմարվելու խնդիր։ «Սփյուռքահայ ուսանողների խորհրդի» նախագահ Սամվել Մկոյանն ասում է,որ ստեղծվել է ակումբ՝ անհրաժեշտության դեպքումս իրիահայ ուսանողներին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ Սիրիահայ ուսանողների համար ամռանը կկազմակերպվեն նաեւ անգլերենի և հայոց լեզվի խորացված դասընթացներ։