Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում կտոնվի Շանթի ծնունդը

Հասարակություն
dd4ad455fdd7e56f24b5adde0ddda86b

«Գինի լից». այս խորհրդանշական անվանումը կկրի փետրվարի 2-ին Ազատության հրապարակում անցկացվելիք ակցիան՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի։ Այդ օրը Շանթ Հարությունյանի ծննդյան օրն է։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանին ՀՀ իշխանությունները զրկել են ազատությունից՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին սիրաշահելու համար»,- համոզված է իրավապաշտպան Արթուր Սաքունցը` լրագրողների հետ հանդիպմանը։ Նա հիշեցրեց՝ Շանթ Հարությունյանը առաջիններից էր, ով դեմ արտահայտվեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը։ «Եթե մինչ այս մենք ունեինք քաղբանտարկյալներ, ովքեր դեմ էին մեր իշխանությունների ռեժիմին, ապա Շանթի պարագայում մենք գործ ունենք ռուսական կայսրության հրահանգի հետ»,- ասում է իրավապաշտպանը։ Ակցիային կմասնակցի նաև երգահան Էդուարդ Զորիկյանը։ Նա ամոթալի է համարում անկախ հռչակված երկրում քաղբանտարկյալների առկայությունը։ Նա նաև մտավախություն հայտնեց, որ մոտ ապագայում մենք կունենանք քաղբանտարկյալներ, ովքեր կձերբակալվեն իրենց արժանապատվության մասին հայտարարելու համար։ «Կիրակի օրը մենք Ազատության հրապարակում գինի ենք լցնելու, քեֆ ենք անելու, ծնունդ ենք նշելու, և ասելու ենք, որ մենք արժանապատվություն ունենք։ Թող գան բռնեն, թող մեզ էլ բռնեն»- ասում երգիչը։