Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Հասարակություն
1a710c38445622bc4bb6d77126c796c5

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31–ին` ժամը 14:30–ի դրությամբ,առատ ձյան պատճառով Նոյեմբերյան - Ոսկեպար ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Այն անցանելի է միայն ծանրաքաշ մեքենաների համար: Ստեփանավանի, Թումանյանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում գործում է նաև թեժ գիծ՝ 56-25-33 հեռախոսահամարով, որը շուրջօրյա տեղեկություն է տրամադրում ճանապարհների վիճակի մասին։