Նոր նախաձեռնություն
Քաղաքում ծավալվող ապօրինի շինարարությունների դեմ պայքարող բնակիչները այսուհետ հանդես կգան միասին։ «Ա1+»-ի հետ զրույցում Ամիրյան 24 հասցեի բնակչուհի, նորաստեղծ «Ընդդեմ ապօրինի շինությունների» շարժման անդամ Անի Մանդալյանը նշեց, որ խումբը պատրաստ է աջակցել բոլոր այն բնակիչներին, ովքեր ունեն նման խնդիրներ. «Եթե ձեր դիմաց կանգնած է օլիգարխ մարմին, և դրական ու իրավական լուծում ստանալը հնարավոր չէ , քանի որ ամբողջ երկիրը և դատական համակարգը կոռումպացված է, ուրեմն ժողովուրդը պետք է միավորվի ու ընդվզի»։ Ամիրյան 24 հասցեի բնակչուհին (ըստ նրա՝ այնտեղ ամիսներ շարունակ շինարարություն է ծավալում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը) հավատում է, որ այդ շենքերը ինչպես կառուցվել են, այդպես էլ կքանդվեն.«Վերցրել են մեզնից մեր մաքուր օդը, մեր այգիները, բայց քանդվելու են դրանք։ Գլոբալ փոփոխություններ են պետք, փուչիկը շատ փչելուց պայթելու է» ,-նկատեց նա։