A
A
Արսեն Գալստյանը կերկրպագի հոկեյիստներին
2012 թվականի օլիմպիական չեմպիոն հայազգի ձյուդոիստ Արսեն Գալստյանը 2014 թ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին կերկրպագի Ռուսաստանի տափօղակով հոկեյի թիմին. «Ուսհավաքների ժամանակ մենք հաճախ ենք հանդիպում ձմեռային մարզաձեւերի ներկայացուցիչներին: Վերջերս Նովոգորսկում մեզ հետ զուգահեռ պարապում էր տափօղակով հոկեյի հավաքականը: Ես բոլորից շատ կուզեի ներկա լինել մեր հոկեյիստների խաղերին»: Հայազգի ձյուդոիստը հույս ունի, որ Ռուսաստանի հավաքականը 22 տարի անց կդառնա օլիմպիական խաղերի չեմպիոն: «Ես շատ եմ հարգում հոկեյի մեր հավաքականին: Թիմում հավաքվել են իսկական պրոֆեսիոնալներ: Ես չեմ կասկածում, որ նրանք կնվաճեն օլիմպիադայի ոսկե մեդալները»,- ասել է Արսեն Գալստյանը: