ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնի ղեկավարությամբ շարունակում է նախապատրաստվել մարտի 26-ին կայանալիք Հայաստան - Անդորրա մրցավեճին:
Հավաքին մասնակցում են 21 ֆուտբոլիստներ` դարպասապահներ Ապուլա Բետեն եւ Ռոման Բերեզովսկին, պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը, Սարգիս Հովսեփյանը, Ալեքսանդր Թադեւոսյանը, Կարեն Դոխոյանը, Վալերի Ալեքսանյան, Եղիշե Մելիքյանը, կիսապաշտպաններ Աղվան Մկրտչյանը, Համլետ Մխիթարյանը, Ռոմիկ Խաչատրյանը, Կարեն Ալեքսանյանը, Ռաֆայել Նազարյանը, Դավիթ Գրիգորյանը, Արտավազդ Քարամյանը, Ռոմեո Ջենեբյանը, հարձակվողներ Արմեն Շահգելդյանը, Արամ Ոսկանյանը, Արման Քարամյանը, Արա Հակոբյանը եւ Գալուստ Պետրոսյան:
Պաշտպան Սարգիս Հովսեփյանը որակազրկման պատճառով չի մասնակցի այս հանդիպմանը, ուստի Կազոնին երիտասարդական հավաքականից հրավիրել է Ռոբերտ Արզումանյանին եւ Վալերի Ալեքսանյանին:
Հայաստանի երիտասարդական հավաքականն էլ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ նախապատրաստվում է մարտի 29-ին կայանալիք Հոլանդիա - Հայաստան հանդիպմանը: Պետրոսյանի գլխավորությամբ երիտասարդականը կանցակցնի իր առաջին հանդիպումը: