ՊԱՐՍԿԱԿԱՆ ՋԱՐԴ «ԴԻՆԱՄՈ» ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 19-ին Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվել է ֆրանսիական բոքսի (քիկ - բոքս) հանդիպում Հայաստանի եւ Իրանի մարզիկների միջեւ: Այնպիսի տպավորություն էր, որ գոտեմարտերը տեղի էին ունենում ոչ թե Երեւանում, այլ Թավրիզում կամ Թեհրանում:
Նախ` պարսիկները Երեւան էին ժամանել մեծ պատվիրակությամբ եւ ուժեղ կազմով: Բացի այդ, նրանց իրենց զգում էին ինչպես իրենց տանը` աչքի ընկնելով ոչ կոռեկտ պահվածքով: Բացման հանդիսավոր արարողության ժամանակ սկզբում աղավաղված ձեւով հնչեց Հայաստանի հիմնը, որը տեւեց 1 րոպեից քիչ ավել, այնուհետեւ ամողջությամբ հնչեց Իրանի հիմնը:
Իսկ մրցաշարը անցավ պարսիկները բացահայտ առավելությամբ: Նրանք հաղթեցին գրեթե բոլոր քաշային կարգերում եւ իսկական ջարդ տվեցին հայ մարզիկներին: