Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԱԴԻՄՈՒՄ ԵՆ 2 ԱՍՏԻՃԱՆՈՎ

Սպորտ

Ավարտին է մոտենում գեղասահքի աշխարհի առաջնությունը, որը ընթանում է Մոսկվայում: Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գրեբենկինա - Վազգեն Ազրոյան զույգը քիչ առաջ 2-րդ ելույթը ունեցավ պարային ծրագրում:

Այս մրցելույթից հետո ընդհանուր հաշվարկով մեր զույգը 2 աստիճանով բարձրացավ եւ ընթանում է 16-րդ տեղում: Վաղը ուշ երեկոյան Գրեբենկինան եւ Ազրոյանը վերջին անգամ դուրս կգան ասպարեզ:

Իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Տատյանա Նավկա/ Ռոման Կոստորամով զույգը: Նրանց հաջորդում են ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: