Այս գիշեր՝ -20 (տեսանյութ)
Հունվարի 10-14-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: Քամին արևմտյան` 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-11-ին կբարձրանա 2-4 աստիճանով: Երևանում հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Երևանի հունվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան 10.50C (1975 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան -26.50C (1886 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան -3.50C ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Երևան-Սևան ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում առկա է մառախուղ: