«Վարդաշեն» ՔԿՀ-ում հոսանքը կվերականգնվի
Մի շարք լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկատվություն, ըստ որի՝ արդեն չորս օր է, ինչ հոսանքազրկվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պարզաբանմամբ՝ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ն հոսանքազրկվել է 07.01.2014թ-ի ժամը 19:00-ին` տրանսֆորմատորի և մալուխների վթարի պատճառով: ՀՀ ԱՆ ՔԿ վարչության և «Վարդաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակազմի կողմից անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվել, ինչի արդյունքում հիմնարկի խցերն ու ճաշարանը ապահովվել են այլընտրանքային տաքացուցիչներով: Վթարի պատճառով հիմնարկի բնականոն աշխատանքը չի տուժել: 08.01.2014թ-ի ժամը 21:00–ի դրությամբ էլեկտրաէներգիայի մատակարարումը մասնակիորեն վերականգնվել է, իսկ վերականգնողական աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն հունվարի 9-ին, ժամը 18:00-ին: ՀՀ Արդարադատության նախարարություն