Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Խեչոյանի հոգեհանգստի վայրը դեռ հայտնի չէ

Հասարակություն
խեչոյան

Մինչեւ հիմա դեռ չեն որոշել, թե որտեղ է տեղի ունենալու արձակագիր Լեւոն Խեչոյանի հոգեհանգստյան արարողությունը։ «Ա1+»-ի հետ զրույցում Մշակույթի նախարարության խոսնակ Ալլա Սերոբյանը հայտնեց, որ կառավարական հանձնաժողովը դեռ չի որոշել վայրը։ «Այս պահին հանձնաժողովը որոշում է, թե որտեղ կանցկացվի հոգեհանգստյան արարողությունը»,-ասաց Ալլա Սերոբյանը։ Արձակագիր Լեւոն Խեչոյանը տեւական հիվանդությունից հետո երեկ հեռացավ կյանքից 58 տարեկան հասակում։ Արձակագրի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: