Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տղամարդն անզոր ընկել էր սառույցին

Նորություններ Հասարակություն
mard

2013 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում ստացվել է 6172 կանչ: Դրանց հիմնական մասը եղել են սրտանոթային ու սուր շնչառական հիվանդությունների հետ կապված: Սա Քաղաքապետարանի՝ հունվարի 8-ին տրամադրած տեղեկատվությունն է։ Իսկ քանի՞ կանչ է եղել փողոցից, մասնավորապես՝ սառույցի պատճառով վնասվածքներ ստացած քաղաքացիներից։ Այս մասին տեղեկատվություն հայտնում է «Շտապ օգնությունը»՝ մատնանշելով լոկ մի քանի դեպք։ Այսօր առավոտյան Սունդուկյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ անսովոր խառնաշփոթ էր։ Մի երիտասարդ տղամարդ սառույցի վրա պառկած էր, չէին կարողանում տեղաշարժել, շտապ օգնությունը չէր գալիս, հետո եկան տղամարդիկ ու մի կերպ նրան նստեցրին։ Տղամարդը, երեւի ցավից, չէր կարողանում որեւէ բառ արտաբերել, որ գոնե հեռախոսահամար իմանային ու տուն զանգեին։ Շտապ օգնությունը չէր շտապում։ Ցավալի զուգադիպությամբ մի քանի քայլ վերեւ, նույն սառցե ճանապարհին մի կին էլ ընկավ, բայց շուտ բարձրացավ։ Սառցե կայուն շերտը մայրաքաղաքի փողոցներում հաստատված է մեկ ամսից ավելի։