Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արտմեդ» բժշկական կենտրոնում մոտ մեկ ժամ առաջ մահացել է արձակագիր Լեւոն Խեչոյանը

Հասարակություն
20111008051509157

«Արտմեդ» բժշկական կենտրոնում մոտ մեկ ժամ առաջ մահացել է արձակագիր Լեւոն Խեչոյանը։ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իրեն քիչ առաջ են հայտնել գրողի վախճանի մասին։ «Ես հիմա շտապում եմ հիվանդանոց։ Լեւոն Խեչոյանը հրաշալի ընկեր էր, գրչընկեր։ Նա անցել է նաեւ մարտական ճանապարհ։ Հրաշալի արձակագիր էր, հրաշալի մարդ»,-ասաց պարոն Միլիտոնյանը։ Հիշեցնենք, որ արձակագիրը հիվանդ էր քաղցկեղով եւ տեւական ժամանակ բուժում էր ստանում արտերկրում։ Լեւոն Խեչոյանը ծնվել է 1955-ին։ Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է, իսկ  2000թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀպետական՝ «Ոսկե եղեգն» մրցանակին։