A
A
1/8 ԵԶՐԱՓԱԿԻՉՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի վերջին 4 հանդիպումները: Փոխչեմպիոն «Միկան» 2 անպատասխան գնդակ ուղարկեց նորաստեղծ «Երեւան Յունայթեդի» դարպասը:
«Էստեղլալ Կոտայք» եւ «Փյունիկ-2» մրցավեճի առաջին կեսում դարպասի գրավում չարձանագվեց: Սակայն 2-րդ կեսում ավելի փորձառու «Էստեղլալ Կոտայքը» 3 անգամ գրավեց մրցակցի դարպասը եւ խոշոր հաշվով հաղթանակ տոնեց:
Իսկ ահա «Էստեղլալ Կոտայք-2»-ը 0:5 հաշվով պարտվեց «Դինամո Զենիթին»: «Արարատ» 3:1 հաշվով պարտության մատնեց «Բանանց-2»-ին: Այս խաղում «Արարատին» հաղթանակ պարգեւեցին Գեորգի Զուլաբելիձեն եւ Բաստեն Ուզուհերը: Վերջինս աչքի ընկավ 2 անգամ: