ԽԱՅՏԱՌԱԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց 3-րդ դիվիզոնի տափօղակ հոկեյի աշխարհի առաջնությունը: Նախնական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն էին Իռլանդիայի, Մեքսիկայի, Լյուքսեմբուրգի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության թիմերը:
Հայաստանի հավաքականը 4 հանդիպումներում էլ խայտառակ մրցելույթներ ունեցավ` մեկը մյուսից խոշոր հաշիվներով պարտվելով մրցակիցներին: Նախ 1:33 հաշվով հայ հոկեյիստները զիջեցին ՀԱՀ-ին, ապա 1:23 հաշվով՝ Իռլանդիային: 3-րդ մրցավեճում Լյուքսեմբուրգը 38:3 հաշվով պարտության մատնեց մեր ընտրանուն: Իսկ ամենախոշոր հաշիվով պարտությունը Հայաստանը կրեց Մեքսիկայից՝ 0:40 հաշվով:
Արդեն 2-րդ տարին անընդմեջ մեր հավաքականը խայտառակ մրցելույթներ են ունենում, սակայն լուրջ հետեւություններ չեն արվում: Հարց է ծագում՝ արդյո՞ք իմաստ ունի մեր հավաքականի մասնակցությունը միջազգային մրցասպերեզներին: