Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է

Սպորտ

Գարի Կասպարովը մտադիր է այլեւս չզբաղվել պրոֆեսիոնալ շախմատով: Այս մասին նա հայտարարել է Լինարեսում անցկացվող շախմատային մրցաշարում 9-րդ անգամ հաղթելուց հետո: Շախմատիստը նշել է, որ վերջին տարիներին խիստ լարված օրակարգ ունի:

Կասպարովը շախմատ կխաղա միայն ոչ պաշտոնական խաղերում, մեմուարներ կգրի եւ կզբաղվի քաղաքականությամբ: Իսկ քաղաքականության մեջ Կասպարովի ընդունած դիրքն ընդդիմադիր է ՌԴ գործող իշխանություններին: