Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿՐԿԻՆ ՉԻ ԽԱՂՈՒՄ

Սպորտ

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին չմասնակցեց Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի «Դինամո» - «Կռիլյա Սովետով» (1:1) հանդիպմանը: Նրա փոխարեն «Դինամոյի» դարպասը պաշտպանեց Մաքսիմ Լեվիցկին:

Ստույգ հայտնի չէ, թե ինչն էր Ռոմանի բացակայության պատճառը, սակայն հավանական է, որ դարպասապահը դեռ լիովին չի վերականգնվել վնասվածքից հետո, որի պատճառով արդեն կես տարի է չի մասնակցում պաշտոնական հանդիպումներին:

Իսկ Հայաստանի հավաքականի կազմում Բերեզովսկին իր վերջին հանդիպումը անցկացրել է 2004թ. ապրիլին Թուրքմենստանի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

Այսպիսով, մարտի 26-ին կայանալիք Անդորայի հետ կայանալիք ընտրական հանդիպումը կարող է բաց թողնել եւ Ռոման Բերեզովսկին: Հավաքականի մեկ այլ դարպասապահ Արմեն Համբարձումյանն էլ խաղային պրակտիկա չունի, քանի որ չի ընդգրկվում իր թիմի մեկնարկային կազմում:

Ռուսաստանի գավաթի վերը նշված հանդիպմանը «Կռիլյա Սովետովի» կազմում մասնակցեց Կարեն Դոխոյանը եւ փոխարինվեց 61-րդ րոպեին: