Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՅԻ» ՄԵԿՆԱՐԿԸ ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻԻ ԳԱՎԱԹՈՒՄ

Սպորտ

Հայաստանի փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» մասնակցում է Աշխաբադում ընթացող Թուրքմենբաշիի գավաթի խաղարկությանը, որը նվիրված է այդ երկրի նախագահ Սապարմուրատ Նիյազովին:

«Միկան» հաջող է մեկնարկել մրցաշարում եւ 1:0 հաշվով պարտության է մատնել Ուզբեկստանի «Նոբբախոր» թիմին: Հայկական ակումբի կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել հարձակվող Արտյոմ Ադամյանը:

Իսկ Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» մեկնել է Տաշքենդ, որտեղ եւս կմասնակցի միջազգային մրցաշարի: «Փյունիկը» իր առաջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 22-ին: