Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱէՐՈՖԼՈՏԻ ՄՐՑԱՇԱՐԸ

Սպորտ

Վաղը Մոսկվայում կմեկնարկի շախմատի Աէրոֆլոտի միջազգային ավանդական մրցաշարը, որին կմասնակցեն հարյուրավոր շախմատիստներ: Ինչպես միշտ, մեծ թիվ կկազմեն հայազգի շախմատիստները, որոնց թիվը այս անգամ կհասնի մոտ 30-ի: Մրցաշարին կմասնակցեն Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը եւ այլոք: Մեր առաջատար շախմատիստներից միայն Սմբատ Լպուտյանը չի մեկնել Մոսկվա:

Առավել բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները հադես կգան A խմբում, իսկ միջին վարկանիշ ունեցողները` B-ում: Ամենացածր վարկանիշով շախմատիստներն էլ կպայքարեն C խմբում: