ԱՆԱԿՆԿԱԼ 1-ԻՆ ԽՄԲՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայացան 2006թ. աշխարհի առաջնության հերթական հանդիպումները: Եվրոպական գոտու 1-ին խմբում, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը, կայացավ մեկ հանդիպում. Մակեդոնիայի ընտրանին հյուրընկալեց Անդորրային: Մակեդոնացիները համարվում էին բացահայտ ֆավորիտ այս խաղում եւ նրանց հաղթանակը կասկած չէր հարուցում: Սակայն Անդորրայի հավաքականը կարողացավ դիմակայել մրցակցին եւ անառիկ պահել սեփական դարպասը: Այս խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
Ի դեպ, անցած տարի Անդորրան սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Մակեդոնիային, որը առաջին 3 միավորներն էին այս երկրի համար իր ողջ պատմության ընթացքում:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Երեւանում հանդիպելու է հենց Անդորրայի հավաքականին, որը իր ակտիվում արդեն 4 միավոր ունի: Անդորրացիների ցույց տված արդյունքները փաստում են, որ մեր ընտրանու համար էլ հեշտ չի լինի Երեւանում 3 միավոր վաստակելը: Միաժամանակ ավելացնենք նաեւ, որ այս արդյունքից հետո Հայաստանի հավաքականը լավ հնարավորություն ստացավ 1-ին ըտրական խմբում գրավել 5-րդ հորիզոնականը: