Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՄԱՐԱՆ ԿՊԱՅՔԱՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՄԱՆ ՀԱՄԱՐ

Սպորտ

Պրոֆեսիոնալ հայ կին բռնցքամարտիկ Թամարա-Էլեն Հովհաննիսյանը արդեն մեծ ճանաչում ունի միջազգային ասպարեզներում: 2004թ. դեկտեմբերին նա Սիբիրում նվաճեց Ասիայի չեմպիոնուհու տիտղոսը, իսկ մինչ այդ դարձել էր քիկ-բոքսի աշխարհի չեմպիոն:

Փետրվարի վերջերին Թամարան կմեկնի ԱՄՆ` մասնակցելու արդեն կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ նրա մրցակիցները կլինեն ԱՄՆ-ի, Իսպանիայի եւ Կանադայի մարզուհիները: Մինչ այժմ Հովհաննիսյանը բոլոր ծախսերը սեփական միջոցներով է հոգացել, սակայն աշխարհի առաջնության մեկնելու է ԱՄՆ-ում բնակվող հայերի հրավերով, որոնց թվում է նաեւ Խորհրդային Հայաստանի ճանաչված բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանը, որը հետագայում աշխատում էր որպես մարզիչ:

Նշենք, որ Թամարան միակ հայ կին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն է եւ շարունակում է հանդես •ալ Հայաստանի դրոշի ներքո: