Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Սպորտ

ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ուղեցույցի մարզական չափանիշի փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի խախտման կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նամակով դիմել է ակումբների նախագահներին: Ֆեդերացիայի նախագահը իր նամակում տեղեկացրել է, որ փաստափղթերի ներկայացման վերջնաժամկետների խախտման դեպքում տվյալ ակումբը արտոնագիր չի ստանա:

Այդ դեպքում ակումբը իրավունք չի չունենա մասնակցել եվրագավաթներին: 2005թ. Հայաստանից եվրագավաթներին մասնակցելու իրավունք են նվաճել «Փյունիկը», «Միկան» եւ «Բանանցը», որոնց կմիանա նաեւ գավաթը նվաճող ակումբը: