ԱՐՈՆՅԱՆԸ` ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց Ջիբրալթարում ընթացող շախմատի միջազգային մրցաշարը: Լեւոն Արոնյանը, Զահար Եֆիմենկոն, Ալեքսեյ Շիրովը, Էմիլ Շուտովսկին եւ Կիրլի Գեորգիեւը 7.5-ական միավորով բաժանեցին 1-ին հորիզոնականը: Իսկ ահա Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գաբիրել Սարգսյանը, վաստակելով 7 միավոր, եւս 4 շախմատիստների հետ բաժանեց 6-րդ հորիզոնականը:
Լեւոն Արոնյանը իր վարկանիշով մրցաշարում 3-րդն էր, եւ նրա հաջողությունը օրինաչափ է: Վերջին 2 տարիների ընթացքում Արոնյանը զգալիորեն բարելավել է իր արդյունքները եւ գրեթե բոլոր մրցաշարերում գրավում է մրցանակային տեղերը: Գաբիրել Սարգսյանը վարկանիշով մրցաշարում 10-րդն էր եւ նրա արդյունքը նույնպես կարելի է օրինաչափ համարել: Ընդահանրապես այս մրցաշարը բավականին սուր պայքարում ընթացավ, որի արդյունքում էլ ունեցավ միանգամից 5 հաղթող: