2-ՐԴ ԵՎ ԶԱՎԵՇՏԱԼԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՇարունակվում է Տիգրան Պետրոսյանի ինտերնետային մրցաշարը: 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը 1:3 հաշվով զիջել էր Ֆրանսիային, իսկ այսօր մեր մրցակիցն էր Չինաստանը: Այս անգամ էլ հայ շախմատիստները պարտություն կրեցին, այն էլ խոշոր 0.5 3.5 հաշվով: Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ ահա Լեւոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը եւ Արտաշես Մինասյանը պատվեցին:
Ի դեպ, Լեւոն Արոնյանին չինացի շախմատիստը մատ հայտարարեց: Գրոսմայստերների պայքարում նման բան գրեթե չի լինում եւ սա պարզապես զավեշտալի է: Հավանաբար պատճառը այն է, որ շախմատիստները մրցում են ինտերնետով: Երեկ կայացած Ռուսաստան -Չինաստան հանդիպումն էլ չինական կողմի մեղքով ձախողվել է` կապ չլինելու պատճառով: Այսօր կայացած մյուս մրցամարտում Ռուսաստանի հավաքականը պարտության մատնեց Ֆրանսիային:
Հայաստանի հավաքականը 3-րդ տուրից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը: