ԷԴԳԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔԸ ԼՈՒՐՋ Է
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես հայտնի է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը երեկ կայացած «Բարսելոնա» - «Այաքս» հանդիպման ժամանակ վնասվածք էր ստացել: Ենթադրվում էր, որ նա ոտք կոտրել է: Մեզ հաջողվեց պարզել, որ իրոք Էդգարը կոտրվածք է ստացել եւ երկար ժամանակ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ: Հավանաբար Էդգարը կվերադառնա Երեւան:
2004թ. առաջնության մրցանակակիրների մեծարման երեկոյի ժամանակ լավագույն ֆուտբոլիստ նորմինացիայում Մանուչարյանին հասանելիք պարգեւները ստացավ նրա հայրը` Վագրիկ Մանուչարյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Էդգարը ձայների բացահայտ առավելությամբ ճանաչվել էր 2004թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Պետք է նշել, որ մեծարման երեկոյին տարբեր պատճառներով ներկա չէին մի շարք նոմինացիաների հաղթողներ: